"ՆԻԿԱՐՄ" ֆուտբոլային ակումբը ստեղծվել է 2000 թ. հուլիսի 19-ի ընկերության հիմնադիր ժողովում: Ակումբը հիմնադրել են Վովա Փաշինյանը, Նիկոլայ Հովակիմյանը և Արմեն Խաչատրյանը: 19.10.2000 թ. ընկերության հիմնադիր ժողովը ակումբի նախագահ է ընտրել Արմեն Խաչատրյանին: Ակումբի գործունեության հիմնական ուղղություններն.
1/ նպաստել ֆուտբոլի մասսայականացմանն ու զարգացմանը Իջևանում.
2/ անցկացնել ֆուտբոլի և ֆուտզալի մրցաշարեր և առաջնություններ Իջևան քաղաքում և տարածաշրջանում.
3/ հավաքագրել ֆուտբոլիստների ակումբի թիմերը համալրելու համար.
4/ ստեղծել ՀՀ ֆուտբոլի առաջնությունների մասնակից մրցունակ թիմեր:
Ակումբի թիմերը ստեղծման օրից մասնակցել են ՀՀ ֆուտբոլի պատանեկան առաջնություններին: Ակումբի անդամներ Վահե Ասլանյանը ֆուտբոլիստի իր կարիերան շարունակեց "Փյունիկ" ակումբում , որի կազմում մասնակցեց մի շարք միջազգային մրցաշարերի: Վ. Ասլանյանը նաև Հայաստանի պատանեկան հավաքականի դարպասապահն էր: Նարեկ Բեգլարյանը հանդես էր գալիս ՀՀ բազմակի գավաթակիր "Միկա" ակումբի կազմում և 2012 թ. տեղափոխվել է Սլովակիայի "Տատրան" ակումբ: Ակումբի անդամներ Կարեն Սեփխանյանը, Արման Ղալթախչյանը, Վահե Մելիքսեթյանը, Թաթուլ Սուքոյանը հանդես եին գալիս օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանի թիմի կազմում:
Ակումբը նաև գեղեցիկ ֆուտբոլային միջոցառումների կազմակերպիչ էր: 2000 թ.անցկացվեց հանրապետական պատանեկան մրցաշար` Իջևանի թիմի փառապանծ դարպասապահ Գրիգոր Մելքումյանի գավաթ անվանումով: Մասնակցեցին "Փյունիկ" ակումբի, Վանաձորի ֆուտբոլի դպրոցի,Աչաջուր համայնքի ու "ՆԻԿԱՐՄ" ֆուտբոալյաին ակումբի թիմերը: 2001 թ.-ին անցկացվեց դպրոցականների առաջնություն երկու տարիքային խմբերում: Մասնակցեցին Իջևանի հինգ, Գանձաքարի ու Գետահովտի միջնակարգ դպրոցների թիմերը: այնուհետև անցկացվեց ուսամնական հաստատությունների առաջնություն: Մասնակցեցին Իջևանի հինգ դպրոցների, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի, Իջևանի պետական քոլեջի և "Եվրասիա" միջազգային համալսարանի Իջևանի մասնաճյուղի թիմերը: Երկու մրցաշարերն էլ նվիրված էին Հայաստանի Հանրապետության անկախության 10-րդ տարելիցին: