Ֆուտբոլի հանրապետական սիրողական մրցաշար` նվիրված ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հիշատակին
2012 թ.-ի ապրիլի 27-29 "ՆԻԿԱՐՄ" ֆուտբոլային ակումն անցկացրեց ՀՀ ականավոր պետական,քաղաքական, հասարակական գործիչ, ՀՀ երջանկահիշատակ վարչապետ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հիշատակին նվիրված ֆուտբոլի հանրապետական սիրողական մրցաշար
Հայոց բանակի 20-ամյակին նվիրված ֆուտզալի փառատոն
2012 թ.-ի մարտի 3-ին և 4-ին "ՆԻԿԱՐՄ" ֆուտբոլային ակումբը անց է կացնում հայոց բանակի 20-ամյա հոբելյանին նվիրված ֆուտզալի փառատոն: Փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել ութ թիմեր` ՀՀԿ Իջևանի տարածքային կազմակերպության, Իջևանի քաղաքապետարանի, ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ՀՀ ԱԻՆ Տավուշի մարզային վարչության, Իջևանի զորամասի, Գետահովիտ համայնքի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Իջևանի "ԷԼԻՏԱ" թիմերը: Ըստ կանոնակարգի մարիտի 1-ին, ժամը 18:30-ին, Իջևանի մարզադպրոցում կայացավ փառատոնի վիճակահանությունը: Քարոռդ եզրափակիչի զույգերն են "Քաղաքապետարան" - "Գետահովիտ", "ԷԼԻՏԱ" - "ՏՄՎ", "ՀՀԿ" - "ԵՊՀ ԻՄ", "Զորամաս" - "Փրկարար": 4:2 հաշվով հաղթելով "Գետահովիտ" թիմին "Քաղաքապետարան"-ը դուրս եկավ կիսաեզրափակիչ: Իջևանի ֆուտբոլի վետերանների "ԷԼԻՏԱ" թիմը լարված պայքարում, հետխաղյա 6-մետևանոց հարվածաշարով, զիջեց "ՏՄՎ" թիմին: Անզիջում պայքարում ընթացսվ նաև "ՀՀԿ" - "ԵՊՀ ԻՄ" հանդիպումը: Լրացուցիչ ժամանակում 6:4 հաշվով հաղթեցին հանրապետականները: Առանց ավելորդ դժվարությունների "Զորամաս" թիմը հաղթեց "Փրկարար"-ին: Կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմեցին "ՀՀԿ" - "ՏՄՎ": Հանրապետականների առավելությունը բացահայտ էր ոստիկանների նկատմամբ, և "ՀՀԿ"-ն ձեռք բերեց եզրափակիչ խաղի առաջին ուղեգիրը: Երկրորդ կիսաեզրափակիչում հանդիպեցին Իջևանի քաղաքապետարանի և զորամասի թիմերը: Քաղաքապետարանի թիմը վստահ հաղթանակ տոնեց և մտավ եզրափակիչ: Երրորդ տեղի համար խաղում 2:0 հաշվով հաղթելով ոստիկաններին, բանակայիննները գրավեցին 3-րդ պատվավոր տեղը: Եզրափակիչ խաղում մրցում էին "ՀՀԿ" և քաղաքապաետարանի "ԻՋԵՎԱՆ" թիմերը: Խաղին ներկա էին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ, Ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ԵՊՀ ԻՄ տնօրեն Սամվել Առաքելյանը: Շատ հետաքրքիր խաղ էր սպասվում: Սակայն առաջին խաղակեսը դրա մասին չէր վկայում: 6:1 հաշվով թիմերը գնացին ընդմիջման, հօգուտ հանրապետականների: Երկրորդ խաղակեսում պատկերը փոխվեց և "ԻՋԵՎԱՆ" թիմի տղաները հավասարեցրին հաշիվը և լրացուցիչ ժամանակում նույնիսկ հաղթեցին 9:8 հաշվով:
Փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ թիմերին ողջունեցին "ՆԻԿԱՐՄ" ՖԱ նախագահ Արմեն Խաչատրյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը և ԵՊՀ ԻՄ տնօրեն Սամվել Առաքելյանը: 3-րդ տեղ գրաված "Բանակայիններ" թիմին պարգևատրեցին ՀՖՖ Տավուշի մարզի ներկայացուցիչներ Վրեժ Աբովյանը և Արթուր Վանեսյանը: 2-րդ տեղ գրաված "ՀՀԿ" թիմին պարգևատրեցին ԵՊՀ ԻՄ տնօրեն Սամվել Առաքելյանը և Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Վրեժ Առաքելյանը: Սամվել Առաքելյանը նվերներ էր սահմանել մրցաշարի տարեց մասնակից Գրիշա Մելիքսեթյանի և գեղեցիկ գոլի հեղինակ Գուրգեն Հարությունյանի համար:
Փառատոնի հաղթող "ԻՋԵՎԱՆ" թիմին/ղեկավար` Սուրեն Մանուկյան/ պարգևատրեցին ՀՀ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը:
Նվերներ և պատվոգրեր էին սահմանված փառատոնի լավագույնների համար. լավագույն դարպասապահ-Նիկալ Հովակիմյան, լավագույն պաշտպան-Էրիկ Ավետիսյան /երկուսն էլ "ԻՋԵՎԱՆ"/, լավագույն հարձակվող-Աշոտ Ժամհարյան /"Բանակայինններ"/, Ռմբարկու-Գուրգեն Հարությունյան:

Իջևանի ֆուտզալի առաջնություն
Դեկտեմբերի 4-ից 27-ը Իջևանում անցկացվեց ֆուտզալի առաջնություն: Առաջնությանն անցկացվեց 3 առանձին խմբերով: Հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների ու դպրոցականների:
Հիմնարկ-ձեռնարկությունների խմբում առաջնության մասնակցության հայտ էին ներկայացրել Իջևանի զինկոմիսարիատի, Տավուշի մարզային փրկարար վարչության, "ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ բանկ" ՓԲԸ "Տավուշ" մասնաճյուղի, Իջևանի ամտառտնտեսության, Դատական կարգադրիչների և Տավուշի ԳԳՄ թիմերը: Թիմերը բաժանվեցին երկու ենթախմերի`A ենթախմբում իրենց ուժերը չափեցին "Դատարան", "Տավուշգազ" և "Փրկարար" թիմերը, B ենթախմբում `"ԱԿԲԱ-Տավուշ", "Զինկոմիսարիատ" և "Անտառտնտեսություն" թիմերը: Կիսաեզրափակիչում վստահորեն հաղթելով "Զինկոմիսարիատ" և "Անտառտնտեսություն" թիմերի եզրափակիչ դուրս եկան համապատասխանաբար "Փրկակար" և "Դատարան" թիմերը: Կազմակերպությունների մրցաշարի 12 թիմերը բաժանվեցին չորս ենթախմբերի. A ենթախմբում տեղ էին գտել "Ջինիշյան հիշատակի հիմնադրամի", "Մետաղագործներ" և "ՆԻԿԱՐՄ" ՖԱ, B ենթախմբում` Ավագ դպրոցի , մարզադպրոցի և ՀՀԿ Իջևանի տարածքային կազմակերպության, C ենթախմբում` վարժարանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և "Մետալուրգ", D ենթախմբում` Եվրակակադեմիայի Իջևանի մասնաճյուղի, "Կիրովական" և "Միասին" երիտասարդական շաժժման Իջևանի կառույցի թիմերը: Ավելի հաջողակ ութ թիմերը կազմեցին քառորդ եզրափակիչի հետևյալ զույգերը` "ՋՀՀ"-"Մետալուրգ", "ՆԻԿԱՐՄ"-"Մարզադպրոց", "ՀՀԿ"-"Կիրովական" և "Միասին"-"ԵՊՀ ԻՄ": Կիսաեզրափակիչի ուղեգիր ձեռք բերեցին զույգերում առաջինը նշված թիմերը: "ՆԻԿԱՐՄ"-"ՄԻԱՍԻՆ" հանդիպումը անցավ առանց ավելորդ բարդությունների: Վստահ հաղթանակ տարան "ՆԻԿԱՐՄ" ՖԱ թիմի տղաները, իսկ "ՋՀՀ"-"ՀՀԿ" հանդիպումը լարված ու հետաքրքիր էր: Հաղթելով հակառակորդին եզրափակիչ մտավ "ՀՀԿ" թիմը:
Դպրոցականների մրցույթին մասնակցում էին Իջևանի թիվ 1,3,4,5 հիմնական դպրոցների, մարզադպրոցի, Հայ Ավետարանչական Ընկերակցության /ՀԱԸ/, "ԱՐՆԱՐ" ԲՀ-ի և Գետահովտի միջնակարգ դպրոցի թիմերը: Այստեղ էլ թիմերը բաժանվեցին երկու ենթախմբերի` A ենթախմբում ուժերը չափում էին` թիվ 3, թիվ 5 հիմնական դպրոցների, "ԱՐՆԱՐ" ԲՀ և ՀԱԸ թիմերը, իսկ B ենթախմբում` թիվ 4 հիմնական, Գետահովտի միջնակարգ դպրոցների, մարզադպրոցի և ՀՀ ԵԿՄ Իջևանի տարածքային բաժանմունքի "ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ" թիմը: Ենթախմբերում առաջին և երկրորդ տեղեր գրավեցին համապատասխանաբար`"ԱՐՆԱՐ" և թիվ 5 հիմնական դպրոցի ու "ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ" և մարզադպրոցի թիմերը: Կիասեզրափակիչում իրար հետ մրցեցին "ԱՐՆԱՐ" և մարզադպրոց ու "ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ" և թիվ 5 զույգերը: Վստահորեն հաղթելով մրցակիցներին եզրափակիչ դուրս եկան "ԱՐՆԱՐ" և " ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ" թիմերը:
Դեկտեմբերի 27-ին Իջևանի մարզադպրոցը լեփ-լեցուն էր: Ներկա էին ֆուտբոլասերներ, ծնողներ, թիմերը ներկայացնող կազմակերպությունների ղեկավարներ: Առաջինը մրցասպարեզ ելան դպրոցականները: Մարզիչներ Ալբերտ Գրիգորյանի /"ԱՐՆԱՐ"/ և Նիկոլայ Հովակիմյանի /"ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ"/ սաները ցուցադրեցին իրենց ողջ կարողությունները: Պատանի ֆուտբոլիստների խաղը հիացրեց ներկաներին: Իրենց լավագույն կողմերով դրսևորեցին Վարդան և Ռաֆայել Մալխասյանները, Արեն Ասլանյանը, Վահե և Տիգրան Խաչատրյանները, Արման Այդինյանը: 5:2 հաշվով հաղթելով հակառակոռդին Իջևանի 2011 թ. դպրոցականների չեմպիոն դարձավ "ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ" թիմը:
Հիմնարկ-ձեռնարկությունների մրցաշարում հանդիպեցին "Փրկարար" և "Դատարան" թիմերը: Նախնական փուլում այս թիմերը մեկ անգամ հանդիպել էին, և 3:2 հաշվով հաղթել էին փրկարարները: Եզրափակիչ հանդիպումը ռևանշի հնարավորություն էր դատական կարգադրիչների համար: Փոխնիփոխ գրոհներով էր ընթանում խաղը: Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի`3:3, իսկ լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակեցին մեկական գոլ: Միայն հետխաղյա 6 մետրանոց հարվածաշարը որոշեց հաղթողին: Դատական կարգադրիչների թիմի տղաները ավելի դիպուկ էին և հաղթեցին 2:1 հաշվով: Իրենց լավագույն կողմերով դրսևորեցին Նարեկ Սաֆարյանը, Վահե Օթարյանը, Մելիք Ասիլյանը, Կարեն Սեփխանյանը, Նորիկ Մարանյանը և Գարիկ Զաքինյանը:
Կազմակերպությունների մրցաշարում հանդիպեցին "ՆԻԿԱՐՄ" ՖԱ-ի և ՀՀԿ Իջևանի տարածքային կազմակերպության թիմերը:
Խաղն անցավ անչափ հետաքրքիր ու լարված պայքարում: Երկու թիմերն ի ցույց էին դրել իրենց ամբողջ ունակությունները: Անզիջում պայքար էր ծավալվել խաղադաշտի յուրաքանչյուր հատվածի համար: Սակայն այս խաղի ելքն էլ չվճռվեց հիմնական ժամանակում: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 4:4 հաշվով: Լրացուցիչ ժամանակը ոչինչ չփոխեց: Հետխաղյա 6 մետրանոց հարվածները նույնպես ոչինչ չէին որոշել: Եվ միայն Իջևանի պատմության վերջին ժամանակների լավագույն խաղացող Գուրգեն Հարությունյանի դիպուկ հարվածը հաղթանակ պարգևեց հանրապետականներին:
Թիմերն այս անգամ էլ անմասն չմնացին իրենց պարգևներից: Առաջին և երկրորդ տեղեր գրաված թիմերին սպասում էին մեդալները, գավաթները և պատվոգրերը: Դպրոցականների առաջնության հաղթող "ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ" թիմին պարգևատրեց վերջին ժամանակների Իջևանի լավագույն ֆուտբոլիստ Գուրգեն Հարությունյանը, հիմնարկ-ձեռնարկությունների առաջնության հաղթող "ԴԱՏԱՐԱՆ" թիմին` վետերան ֆուտբոլիստ, ՀՀ ԵԿՄ Իջևանի բաժանմունքի ղեկավար Լևոն Ղազումյանը, իսկ կազմակերպությունների առաջնության հաղթող ՀՀԿ թիմին պարգևատրեց Իջևան համայնքի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանը: "ՆԻԿԱՐՄ" ֆուտբոլային ակումբի նախագահ Արեմն Խաչատրյանը 2011 թ.-ին ակումբի գործունեությանը աջակցելու համար ակումբի շնորհակալագրերով պարգևատրեց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանին, "ԱՐՆԱՐ" բարեգործական հիմնադրամի նախագահ Արծրունի Ղալումյանին և Իջևան համայնքի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանին: Երեք խմբերում էլ պարգևատրվեցին աչքի ընկած ֆուտբոլիստները: Լավագույն դարպասապահներ ճանաչվեցին Վահե Մուրադյանը /թիվ 5/, Վարդան Նազարյանը/"Փրկարար"/ և Իլյիչ Բլբուլյանը /"ՀՀԿ"/: Դարպասապահներին պարգևատրեց Իջևանի վերջին ժամանակների լավագույն դարպասապահ Նիկոլայ Հովակիմյանը: Լավագույն պաշտպաններ ճանաչվեցին Ռաֆայել Մալխասյանը /"ԱՐՆԱՐ"/, Սահակ Եգանյանը /"Զինկոմիսարիատ"/ և Տիգրան Ենգիբարյանը /"ՆԻԿԱՐՄ"/, հարձակվողներ` Տիգրան Խաչատրյանը /"ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ"/, Թաթուլ Թամրազյանը /"ԱԿԲԱ-Տավուշ"/ և Կարեն Մանվելյանը /"ՋՀՀ"/: Ռմբարկուներ դարձան Վահե Խաչատրյանը /"ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ"/, Կարեն Սեփխանյանը /"Դատարան"/ և Հարություն Ալիխանյանը /"ՆԻԿԱՐՄ"/: Առաջնության անցկացմանն աջակցեցին ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Իջևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Մանուկյանը, Իջևանի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանը, ՀՀ ԵԿՄ Իջևանի բաժանմունքի նախագահ Աշոտ Երիցյանը:

Տավուշի մարզի սուպերգավաթ` "ԱՐՆԱՐԻ ԳԱՎԱԹ-2011"
"ՆԻԿԱՐՄ" ֆուտբոլային ակումբը և "ԱՐՆԱՐ" բարեգործական հիմնադրամը /նախագահ` Արծրունի Ղալումյան/ նոյեմբերին անցկացրին Տավուշի մարզի սուպերգավաթի խաղարկությունը, որը կրում էր մեր ֆուտբոլասեր հասարակության պարծանք "ԱՐՆԱՐ" մարզադաշտի անունը: Մասնակցում էին վերջերս Հրաչիկ Քալանթարյանի հիշատակին նվիրված մարզային մրցաշարի հաղթող "ՆԻԿԱՐՄ" ֆուտբոլային ակումբի և ՀՖՖ Տավուշի մարզի ներկայացուցիչ Արթուր Վանեսյանի կազմակերպած մարզի առաջնության հաղթող Ազատամուտ և Աչաջուր համայնքների հավաքական թիմերը: 3:1 հաշվով հաղթեցին Ազատամուտ և Աչաջուր համայնքների հավաքական թիմի տղաները: Խաղավարտից հետո "ԱՐՆԱՐ" ԲՀ նախագահ Արծրունի Ղալումյանը մասնակից թիմերին պարգևատրեց պատվոգրերով, իսկ սուպերգավաթը հանձնեց
Ազատամուտ և Աչաջուր համայնքների հավաքական թիմի ավագ Սուրեն Մելիքյանին: Այս միջոցառմանը աջակցեց Իջևան համայնքի ղեկավարի թեկնածու Վարդան Ղալումյանը, ով նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպման էր և չկարողացավ մասնակցել միջոցառմանը: Ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանը մասնակիցների և ակումբի ղեկավարության անունից շնորհակալություն հայտնեց Վարդան Ղալումյանին և մաղթեց հաղթանակ քաղաքական դաշտում:
Մարզային մրցաշար նվիրված Հրաչիկ Քալանթարյանի հիշատակին
Սեպտեմբերի 23-ից մեկնարկեց ՀՀ "ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ" երկրոդ աստիճանի շքանշանակիր, "Վազգեն Սարգսյան" շքանշանի ասպետ, ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպությանախկին նախագահ Հրաչիկ Քալանթարյանի հիշատակին նվիրված ֆուտբոլի Տավուշի մարզային մրցաշարը: Մրցաշարի անցակցման նպատակներ էին
ա/ նպաստել ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը Տավուշի մարզում.
բ/ ի հայտ բերել հեռանկարային ֆուտբոլիստների ակումբի թիմերը համալրելու համար.
գ/ բարձրացնել երիտասարդների ու պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը:
Առաջնությունն անցկացվեց երկու տարիքային խմբերում, պատանեկան/Մ 15 տ./ և ավագ:
Պատանեկան խմբում առաջնության մասնակցության հայտ էին ներկայացրել Կոթիի, Դիլիջանի, Գետահովտի, Բերդավանի և Իջևանի "ԱՐՆԱՐ" և "ՆԻԿԱՐՄ-97" թիմերը:
Թիմերը բաժանվեցին երկու ենթախմբերի: Ենթախմբերում առաջին և երկրորդ տեղեր գրաված թիմերը կազմեցին կիսաեզրափակչի հետևյալ զույգերը` "Բերդավան"-"ՆԻԿԱՐՄ-97" և "ԱՐՆԱՐ"-"Դիլիջան": Երկու հանդիպումներն էլ անցան լարված ու հետաքրքիր պայքարում: Եվ միայն լրացուցիչ ժամանակը որոշեց հաղթողներին: Միևնույն 2:1 հաշվով հաղթանակներ տարան "Բերդավան" և "ԱՐՆԱՐ" թիմերը: Երրորդ տեղի հանդիպումը նույնպես գեղեցիկ ստացվեց: Երկուստեք գեղեցիկ ֆուտբալային գրոհներով խաղ էր: Հաղթեց "ՆԻԿԱՐՄ-97":
Ավագ տարիքային խմբում պայքարի մեջ էին մտել յոթ թիմեր: Առաջին խմբում տեղ էին գտել Գետահովտի, Նոյեմբերյանի, Բերդի և Իջևանի թիմերը, երկրորդ խմբում` Թեղուտի, Այրումի ու "ՆԻԿԱՐՄ" թիմերը: Առաջին ենթախմբում վստահ հանդես եկան Իջևանի ու Նոյեմբերյանի թիմերը , որոնք համապատասխանաբար գրավեցին 1-ին և 2-րդ տեղերն ու դուրս եկան կիսաեզրափակիչ: Երկրորդ խմբում ուժեղ էին Այրումի և "ՆԻԿԱՐՄ" թիմերը: Կիսաեզրափակիչում ուժերը չափեցին Իջևանի ու Այրումի,Նոյեմբրյանի և "ՆԻԿԱՐՄ" թիմերը: Նույն 3:1 հաշվով առավելության հասան իջևանցիները: Երորդ տեղի խաղում 2:1 հաշվով հաղթեցին նոյեմբերյանցիները:
Հոկտեմբերի 10-ին, "ԱՐՆԱՐ" գեղեցիկ մարզադաշտում կայացան մրցաշարի երկու տարիքային խմբերի եզրափակիչները: Նախ խաղադաշտ դուրս եկան պատանեկան տարիքի եզրափակչի մասնակիցները: Հանդիպում էին "Բերդավան" և "ԱՐՆԱՐ" թիմերը: դժվարին պայքարում, այնուհանդերձ հաղթեցին բերդավանցիները` նվազագույն 1:0 հաշվով:
Մինչ ավագ տարիքային խմբի եզրափակիչ խաղը սկսելը հայոց եռագույնի գույներով մարզահագուստներով /"Բերդավան" /կարմիր/, "ՆԻԿԱՐՄ-97" /կապույտ/, "ԱՐՆԱՐ" /նարնջագույն// պատանի ֆուտբոլիստները խաղադաշտ բերեցին ՀՀ ՊԵտական, ՀՀ ԵԿՄ և "ՆԻԿԱՐՄ" ֆուտբոլային ակումբի դրոշները: Դրոշները խաղադաշտ բերեցին Արման Գաբրիելյանը /"Բերդավան"/, Անդրանիկ Ղալթախչյանը /" ՆԻԿԱՐՄ-97"/ և Վարդան Մալխասյանը /"ԱՐՆԱՐ"/: Դրոշակակիրների երթը ղեկավարում էր "ՆԻԿԱՐՄ" թիմի ավագ Արտյոմ Ալիխանյանը: Եզրափակիչ հանդիպման մրցավար Սերգեյ Տիրացվյանի սուլիչից անմիջապես հետո մեկ րոպե լռություն հայտարարվեց` ի հարգանք զոհված երկրապահների: Եզրափակիչն իջևանյան էր: Փոխադարձ գեղեցիկ գրոհներով էր ընթանում հանդիպումը: Առաջին խաղակեսում ավելի փորձառու "ՆԻԿԱՐՄ" թիմի տղաներին հաջողվեց գնդակն ուղարկել Իջևանի մարզադպրոցի թիմի դարպասը: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Վահե Մելիքսեթյանը: Երկրորդ խաղակեսում Իջևանի մարզադպրոցի թիմը տիրեց նախաձեռնությանը, և եթե չլիներ "ՆԻԿԱՐՄ"թիմի դարպասապահ Էրիկ Ամիրջանյանի հուսալի խաղը ամեն ինչ այլ ուղով կգնար: Դրանից բացի, խաղավերջում " ՆԻԿԱՐՄ" թիմին հաջողվեց զարգացնել հաջողությունը և ևս երկու գնդակ ուղարկել Իջևանի մարզադպրոցի թիմի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան Վահե Մելիքսեթյանը և Կարեն Մանվելյանը:
Միջոցառմանը ներկա էր և ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ողջույնի խոսքը մրցաշարի մասնակիցներին փոխանցեց ԵԿՄ վարչուիթյան անդամ Օհան Գևորգյանը: ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի հրամանով ԵԿՄ անդամ, Իջևանի մարզադպրոցի թիմի մարզիչ Նիկոլայ Հովակիմյանը պարգևատրվեց "ԵՐԿՐԱՊԱՀ" հուշամեդալով: Պարոն Գևորգյանը մրցաշարի մասնակից բոլոր թիմերին, հովանավորներին` Ֆլորա Անտոնյանին /Լևոն 2-րդ"ՍՊԸ գլխավոր տնօրեն և Գագիկ Մահտեսյանին /"Իջևանի բենտոնիտ կոմբինատ" ԲԲԸ տնօրեն/ , գեղեցիկ գոլի հեղինակ Վարդան Քոչարյանին, "ՏԱՎՈւՇ" հեռուստաընկերությանը /տնօրեն` Վարդան Անանյան/ և մրցաշարի կազմկոմիտեի նախագահ, "ՆԻԿԱՐՄ" ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանին պարգևատրեց ՀՀ ԵԿՄ պատվոգրերով:
Այնուհետև իրենց մրցանակները ստացան պատանեկան մրցաշարի մրցանակակիրները: Երրորդ տեղի խաղին մասնակցելու համար "ՆԻԿԱՐՄ" ՖԱ-ի տնօրեն Հարություն Ալիխանյանը պատվոգիր և հուշանվեր հանձնեց "ԴԻԼԻՋԱՆ" թիմին: Երրորդ տեղ գրաված "ՆԻԿԱՐՄ-97" թիմին մեդալներով, գավաթով ու պատվոգրով պարգևատրեցին ՀՀ ԵԿՄ Իջևանի բաժանմունքի նախագահի տեղակալ Լևոն Ղազումյանը և Գետահովիտ թիմի մարզիչ Արման Չապուխյանը: Երկրորդ տեղ գրաված "ԱՐՆԱՐ" թիմին մեդալներով, գավաթով ու պատվոգրով պարգևատրեցին ՀՖՖ Տավուշի մարզի ներկայացուցիչ Վրեժ Աբովյանը և ՀՀ ԵԿՄ անդամ Նիկոլայ Հովակիմյանը: Պատանեկան խմբի հաղթող "ԲԵՐԴԱՎԱՆ" թիմի պատանիներն իրենց մարզական ավարը ստացան Հրաչիկ Քալանթարյանի քրոջ որդի Կառլեն Մատինյանից ու ՀՀ ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահի տեղակալ Հարություն Ղազինյանից: Մրցաշարի լավագույններին նույնպես պատվոգրեր և նվերներ էին սպասում: Պատանեկան մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Արմեն Արզումանյանը /"ԴԻԼԻՋԱՆ"/, պաշտպան` Վահե Խաչատրյանը /"ՆԻԿԱՐՄ-97"/, կիսապաշտպան` Արման Գաբրիելյանը /"ԲԵՐԴԱՎԱՆ"/, հարձակվող` Անդրանիկ Ղալթախչյանը /"ՆԻԿԱՐՄ-97"/, մարզիչ` Արթուր Ապրիկյանը /"ԲԵՐԴԱՎԱՆ"/ : Պատանեկան մրցաշարի ռմբարկուն էր Վարդան Մալխասյանը /"ԱՐՆԱՐ"/: Ավագ տարիքային խմբում 4-րդ տեղ գրաված Այրում համայնքին թիմին պատվոգի ու հուշանվեր հանձնեց ՀՀ ԵԿՄ անդամ Սեդրակ Դավթյանը: 3-րդ տեղի պատվոգիրը, գավաթն ու բրոնզե մեդալները "ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ" թիմին հանձնեցին մրցաշարի գլխավոր մրցավար Գրիգորի Մինասյանը և ֆուտբոլային խաղերի երկրպագու Կարեն Ղալթախչյանը: Իջևանի մարզադպրոցի թիմը մեդալներ, գավաթ ու պատվոգիր ստացավ ՀՀ ԵԿՄ Իջևանի բաժանմունքի նախագահ Աշոտ Երիցյանից ու "ՆԻԿԱՐՄ" ՖԱ նախագահ Արմեն Խաչատրյանից: Իսկ Գլխավոր մրցանակը "ՆԻԿԱՐՄ" թիմին հանձնեց Հրաչիկ Քալանթարյանի այրին`Անահիտ Ադամյանը: "ՆԻԿԱՐՄ" թիմին մեդալները հանձնեցին ՀՀ ԵԿՄ վարչության անդամ Օհան Գևորգյանը և ՀՀ ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահ Ռուդիկ Դավթյանը:
Ավագ խմբում լավագույն դարպասապահ ճանաչվեց Սևան Մելիքյանը /"ԻՋԵՎԱՆ"/, պաշտպան` Վոլոդյա Ասլանյանը /"ՆԻԿԱՐՄ"/, կիսապաշտպան` Սուրեն Մելիքյանը /"ԻՋԵՎԱՆ"/, հարձակվող` Հայկազ Ստեփանյանը /"ՆԻԿԱՐՄ"/, մարզիչ` Սերգեյ Տիրացվյանը /"ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ"/: Ավագ խմբի ռմբարկուն էր Վահե Մելիքսեթյանը/"ՆԻԿԱՐՄ"/: Մրցաշարի գլխավոր մրցավար Գրիգորի Մինասյանի համար նվեր էր սահմանել ՀՀԿ Իջևանի տարածքային կազմակերպության երիտասարդական թևի ղեկավար Նիկոլ Ղալթախչյանը: Մրցաշարի անցկացմանն աջակցելու համար "ՆԻԿԱՐՄ" ՖԱ-ի շնորհակալգրեր հանձնվեցին "ԱՐՆԱՐ" մարզադաշտի տնօրինությանը /տնօրեն` Արծրունի Ղալումյան/ և ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնին/պետ` փոխգնդապետ Անդրանիկ Ազիբեկյան/:
Վերջում "ՆԻԿԱՐՄ" ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց մրցաշարի հովանավորներ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանին, Նոյեմբերյանի "Լևոն 2-րդ" ընկերության տնօրեն Ֆլորա Անտոնյանին, "Իջևանի բենտոնիտ կոմբինատ" ԲԲԸ տնօրեն Գագիկ Մահտեսյանին, ինֆորմացիոն հովանավոր "Տավուշ" հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանին մրցաշարի անցկացմանը աջակցելու համար: Շնորհակալության և երախտիքի խոսք ուղղվեց ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին:

Տարածաշրջանի ֆուտբոլի առաջնություն` նվիրված Ջեմմա Անանյանի 80 ամյակին
2011 թ. հուլիսի 23-ից օգոստոսի 10-ը "ՆԻԿԱՐՄ" ֆուտբոլային ակումբն անցկացրեց Իջևանի տարածաշրջանի ֆուտբոլի առաջնություն` նվիրված հասարակական, քաղաքական գործիչ, Իջևանի պատվավոր քաղաքացի Ջեմմա Անանյանի 80 ամյակին: Առաջնության անցկացման նպատակներ էին նպաստել ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը, ի հայտ բերել հեռանկարային ֆուտբոլիստների ակումբի թիմերը համալրելու համար: Առաջնության մասնակցության հայտ էին ներկայացրել տարածաշրջանի 13 համայնքների 14 թիմեր:Մասնակցում էին "Աչաջուր", "Ազատամուտ", "Խաշթառակ", Իջևան", "Գանձաքար", "Գետահովիտ", "Աղավնավանք", "Վազաշեն", "Սևքար", "ՆԻԿԱՐՄ", "Բերքաբեր", "Դիտավան", "Լուսահովիտ" և "Այգեհովիտ" թիմերը: Ըստ կանոնակարգի թիմերը բաժանվեցին 4 ենթախմբերի: Ենթախմբերում 1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերը հանդես եկան քառորդ եզրափակիչում: Քառորդ եզրափակիչի զույգերն էին. "Աչաջուր"-"Գանձաքար", 'Գետաովիտ"-"Ազատամուտ", "ՆԻԿԱՐՄ"-"Բերքաբեր" և "Այգեհովիտ"- "Վազաշեն": Լարված ու հետաքրքիր պայքրում հաջորդ փուլ դուրս եկան "Աչաջուր" և "Գետահովիտ" ու "ՆԻԿԱՐՄ" և "Այգեհովիտ" թիմերը: Կիսաեզրափակիչում վստահ խաղ ցուցադրեցին: "Աչաջուր" և "ՆԻԿԱՐՄ" թիմերը:
օգոստոսի 10-ին իսկական տոն էր "ԱՐՆԱՐ" մարզադաշտում: Նախ 3-րդ տեղի հանդիպում անցկացրին կիսաեզրափակիչներում պարտված "Գետահովիտ" և " Այգեհովիտ" թիմերը: 4:2 հաշվով հաղթեց Գետահովիտ համայնքի համանուն թիմը: 3-րդ տեղի համար անցկացված խաղից անմիջապես հետո սկսվեց եզրափակիչ հանդիպումը: Գեղեցիկ ու լարված հանդիպում էր երկու սկզբունքային մրցակիցների` իջևանցիների ու աչաջրեցիների միջև: Առաջինը անկյունային խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձան աչաջրեցիները: Գլխի գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Արթուր Քոքոբելյանը: Սակայն "ՆԻԿԱՐՄ"-ի տղաները կարողացան բեկել հանդիպման ընթացքը: Նախ անկյունային խաղարկումից հետո Ռուբեն Եգանյանը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ հետո, տուգանայինի խաղարկման արդյունքում, Սեյրան Մատինյանի երկրորդ գոլային փոխանցումը գեղեցիկ գոլի վերածեց Թաթուլ Սուքոյանը: Խաղավերջում հաշիվը հավասարեցնելու հնարավորություն ունեին աչաջրեցիները, սակայն Արթուր Քոքոբելյանի գեղեցիկ հարվածը գեղեցիկ ցատկով չեզոքացրեց Իջևանի վերջին ժամանակների լավագույն դարպասապահ Վահե Ասլանյանը: Խաղավարտից անմիջապես հետո սկսվեց պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Առաջնության հանդիպումները սպասարկած մրցավարները` Գրիգորի Մինասյանը, Արման Հովակիմյանը և Աշոտ Ղալթախչյանը պարգևատրվեցին շնորհակալագրերով: Շնորհակալագրեր և հոբելյարի` Ջ. Անանյանի " Հայոց օջախը պատանդ" գրքի մեկական օրինակներ էլ տրվեցին առաջնության մասնակից բոլոր թիմերի ղեկավարներին: 3-րդ տեղը գրաված "Գետահովիտ" թիմին մեդալներով, գավաթով ու պատվոգրով պարգևատրեց առաջնության գլխավոր մրցավար Գրիգորի Մինասյանը:: 2-րդ տեղը գրաված " Աչաջուր" թիմն արժանացավ արծաթե մեդալների, պատվոգրի ու գավաթի: Պարգևատրումը կատարեց "ՆԻԿԱՐՄ" ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանը:
Առաջնության հաղթողի կոչումը նվաճած "ՆԻԿԱՐՄ" թիմի ավագ Արտյոմ Ալիխանյանին գավաթն ու պատվոգրիը հանձնեց ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ, գնդապետ Սամվել Ավետիսյանը: Թիմի տղաները պարգևատրվեցին ոսկե մեդալներով: Պարգևներ էր սահմանված նաև առաջնության լավագուն խաղացողների համար: Լավագուն դարպասապահ ճանաչվեց Էրիկ Ամիրջանյանը /"ՆԻԿԱՐՄ'/, պաշտպան` Գարիկ Զիլաբյանը /"Գետահովիտ"/, կիսապաշտպան` Արտակ Մարդումյանը /"Այգեհովիտ"/, հարձակվող` Արտեմ Նազարյանը /"ՆԻԿԱՐՄ"/, մարզիչ Արման Չապուխյանր /"Գետահովիտ"/: Առաջնության ռմբարկու դարձավ Արթուր Քոքոբելյանը: Եզրափակիչ խաղի լավագույն խաղացող ճանաչվեց "ՆԻԿԱՐՄ"-ի դարպասապահ Վահե Ասլանյանը, ում նվեր հանձնեց ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանը: Առաջնության անցկացմանն աջակցեցին ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Ֆուտզալի առաջնություն` նվիրված ՀՀ անկախության 20 ամյակին
2011 թ. "Նիկարմ" ֆուտբոլային ակումբը և "Հայոց արծիվներ" հասարակական հայրենասիրական կազմակերպությունը /նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյան/ անցկացրին ֆուտզալի երիտասարդական առաջնություն նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակին: Առաջնությունն իր առաջ նպատակ էր դրել նպաստել ֆուտզալի զարգացմանը Իջևանում, աշխուժացնել երիտասաևդական շարժումը, բարձրացնել երտասարդների հասարակական ակտիվությունը: Առաջնությանը մասնակցության հայտ էին ներկայացրել 12 թիմեր. ԵՊՀ Իջևանի մասնաճուղի, Իջևանի պետական քոլեջի, Միասին երիտասրդական շարժման, "Ջինիշյան հիշատակի հիմնադրամի" /ՋՀՀ/ Իջևանի կառույցների, Իջևանի վարժարանի, "Հայէկոնոմբանկ" ԲԲԸ Իջևանի մասնաճյուղի, "ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ բանկ" ՓԲԸ "Տավուշ մասնաճյուղի, "Սովռանո" ՍՊԸ Տավուշի մարզային մասնաճյուղի, "Ռոսգոսստրախ" ԱՓԲԸ Իջևանի վաճառքի կետի, "Հայոց արծիվներ' ՀՀԿ Իջևանի կառույցի և "ՆԻԿԱՐՄ" ֆուտբոլային ակումբի երկու թիմեր: Ըստ կանոնակարգի թիմերը բաժանվեցին երկու ենթախմբերի: Առաջին ենթախմբում տեղ գտան "ՆԻԿԱՐՄ"-1, "ՆԻԿԱՐՄ"-2, ՋՀՀ, ՀԷԲ, "Սովռանո", "Ռոսգոսստրախ" թիմերը: Երկրորդ ենթախմբում` Միասին, "ԱԿԲԱ-Տավուշ", "Հայոց Արծիվներ", ԵՊՀ ԻՄ, ԻՊՔ, "Վարժարան" թիմերը: Ենթախմբերում համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղեր գրաված թիմերը դուրս եկան կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակիչ զույգերը կազմեցին "ՆԻԿԱՐՄ"-2 - "ԱԿԲԱ-Տավուշ" և Միասին - ՋՀՀ: Հաղթելով մրցակիցներին Միասինն ու "ՆԻԿԱՐՄ"-2 մայիսի 20-ին վիճարկեցին առաջնության հաղթողի կոչումը: Լարված ու գեղեցիկ խաղ էր սպասվում Իջևանի քաղաքային մարզադպրոց եկած հանդիսականներին: Առաջին խաղակեսում Միասինը հաղթում էր 2:0 հաշվով, սակայն խաղի 2-րդ կեսում "ՆԻԿԱՐՄ"-2 ի տղաները դրսևորեցին կամային բարձր հատկանիշներ և հաղթեցին 8:4 հաշվով: Առաջնության գլխավոր մրցանակը "ՆԻԿԱՐՄ"-2-ի ավագ Գրիշա Ավետիսյանին հանձնեց ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ, գնդապետ Սամվել Ավետիսյանը: Իջևանի գինու և կոնայկի գործարանը նվերներ էր պատրաստել հանդիմուներ վարած մրցավարների` Գրիգորի Մինասյանի և Արմեն Խաչատրյանի համար: Թիմերի ղեկավարների միջև անցկացվեց հարցում առաջնության լավագույններին ի հայտ բերելու համար: Լավագույն դարպասապահ ճանաչվեց Վահագն Մխիթարյանը /ՋՀՀ/, պաշտպան` Արտյոմ Ալիխանյանը, հարձակվող` Հայկազ Ստեփանյանը, մարզիչ` Արմեն Խաչատրյանը /երեքն էլ "ՆԻԿԱՐՄ"-2/: Առաջնության ռմբարկու Հայկազ Ստեփանյանին /38 գնդակ/ ամառային 3-օրյա հանգիստ Հանքավանում: Մրցանակը սահմանել էր ՋՀՀ Իջևանի կառույցի ղեկավար Արման Եգանյանը: Առաջնության անցկացմանը աջակցել են "ԱՐՆԱՐ" բարեգործական հիմնադրամը /նախագահ` Արծրունի Ղալումյան/, "ՀԷՑ" ՓԲԸ "ԱՂՍՏԵՎ" մասնաճյուղը /տնօրեն` Ալբերտ Ղալթախչյան/ , Տավուշի ԳԳՄ-ն /տնօրեն` Սեյրան Խառատյան/ "ԴԱՎԻԹ" սուպերմարկետը /տնօրեն` Վալերի Մելիքբեկյան/ և Իջևան համայնքի ավագանու անդամության թեկնածու Սուրեն Մանուկյանը: